News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը


Ոսկեպարը կորցնելով՝ կկորցնենք մեր պետականությունը։ Այս մասին այսօր, ապրիլի 13-ին, Ոսկեպար գյուղում կայացած հանրահավաքում հայտնել է պահեստի գնդապետ Միհրան Մախսուդյանը։

Գնդապետը աշխարհասփյուռ հայերին կոչ է արել համախմբվել՝ նշելով, որ հենց վախը կարող է դառնալ հայ ժողովրդի պարտության պատճառը։

«Գիտեք, մեր պետությունը վտանգի մեջ է։ Մենք վտանգի մեջ ենք։ Ոսկեպար գյուղը կորցնելով մենք կկորցնենք մեր պետականությունը։ Հավատացեք, մենք կկորցնենք մեր պետականությունը»,- ընդգծել է նա։

Նա հիշեցրել է, որ Ոսկեպար գյուղը 1991-93թթ. Հայաստանի Հանրապետության հաղթանակի խորհրդանիշն էր դարձել։

«Ես համոզված եմ, որ Ոսկեպար գյուղը դեռ կլինի հաղթանակի խորհրդանիշը։ Մենք հանձնման ենթակա հող չունենք։ Մենք դեմ ենք սահմանագծմանը, միակողմանի զիջումներին։ Մենք պատրաստ ենք կռվել։ Թող ոչ ոք պատերազմով չվախեցնի։ Հայ ժողովուրդը պատրաստ է պատերազմի։ Մենք պատրաստ ենք կռվել, բայց չհանձնել մեր հողերը։ Մենք պատրաստ ենք մեռնել մեր հողի վրա։ Մենք պատիվ ու հայրենիք ունենք»,- ավելացրել է Մախսուդյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ