News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


Ինձ տեղեկություններ են հասել, որ Ոսկեպարից, Բաղանիսից, Տավուշի սահմանապահ մյուս գյուղերից մեր հայրենակիցներին ուզում են ընդգրկել սահմանազատման և սահմանագծման միջպետական հանձնաժողովում: Այս մասին  Ոսկեպարում հավաքին իր ելույթի ժամանակ հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Պետական հանձնախմբի մեջ։ Մտածեք դրա մասին, տեսեք՝ ինչ թակարդ է սա։  Իսկ ի՞նչ է սրա տակ թաքնված։ Եթե մեր գյուղացիները մասնակցեն այս սահմանազատման ու սահմանագծման գործին, վաղը, մյուս օրը, եթե հարցին ինչ-որ ձևով լուծում լիլնի ու մենք ասենք՝ անընդունելի է, պատասխանելու են՝ դուք արեցիք․ գյուղացիները։ Ներգրավել էինք իրենց։ Պատասխանատվությունն այդ գյուղացիների վրա է լինելու․ «Դուք եք արել, դուք մեջն էիք, չէ՞»։ Եթե, օրինակ,  չհամաձայնեն, ասեն՝ սա ճիշտ չէ, սա սխալ է, և դրանից հետո չերաշխավորած կամ երաշխավորած պատերազմ գա մեր ժողովրդի գլխին, էլի ասելու են․ «Դուք արեցիք, բա հանձնախմբի մեջ էիք, չհամաձայնվեցիք, որ այսպես լինի, դրա համար էլ պատերազմ եղավ։ Երկու ձևով էլ դուք եք մեղավոր»»։

Սիրելի՛ ժողովուրդ, այս մարդկանց գլխում այդպես է՝ ամեն ինչում դուք եք մեղավոր: Այսօրվա իշխանավորների համար ապաշխարություն, խոստովանություն, զղջում հասկացություններ գոյություն չունեն, ուստի մեղքի իրենց բաժինն ինչպես միշտ, այս անգամ էլ գցելու են ժողովրդի վրա»,- ասաց նա:

Բագրատ Սրբազանը դիմելով իշխանություններին,ասաց, որ ինչ էլ լինի, իշխանությունն է դրա մեղավորը լինելու:

 «Ես ասում եմ հիմա՝ ինչ որ լինի մեր երկրում, ինչ որ պատահի՝ պատերազմ, արհավիրք, որևէ բան որ լինի, հենց դու՛ք եք մեղավոր, իշխանավորնե՛ր՝ ձեր ղեկավարով հանդերձ։ Դու՛ք, դու՛ք եք մեղավոր։ Այստեղից ու հենց սկզբից ասում եմ՝ մեղքը ձե՛րն է»,-ասաց նա: ։

Տպել
Ամենաշատ