News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Պարսից ծոցի որոշ երկրներ Վաշինգտոնին համաձայնություն չեն տվել իրենց ռազմակայաններում ամերիկյան ուժեր տեղակայել՝ Իսլամական Հանրապետության դեմ պատասխան գործողությունների դեպքում Իրանին հնարավոր հարվածներ հասցնելու համար, հայտնում է Middle East Eye-ը։

Դրա տվյալներով՝ Քուվեյթը, ԱՄԷ-ն, Օմանը և Սաուդյան Արաբիան իրենց երկրների ղեկավարության կարծիքը փոխանցել են Վաշինգտոնին՝ կոչ անելով ամերիկյան իշխանություններին զերծ մնալ այդ երկրների տարածքներն օգտագործելուց՝ Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակումներին պատասխանելու համար։

«Ծոցի երկրներում Ամերիկայի դաշնակիցները լուրջ ջանքեր են գործադրում խուսափելու այն ամենից, ինչը նրանց կկապի Իրանին ԱՄՆ պատասխանի հետ», - Middle East Eye-ին ասել է ԱՄՆ բարձրաստիճան աղբյուրը:

Ավելի վաղ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել էր Իսրայելի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի արձակման մասին տեղեկությունը։

Իսրայելը և ԱՄՆ-ը նաև հայտնել են, որ Իրանը անօդաչու սարքեր է ուղարկել Իսրայել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ