News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված շուրջ 100 անօդաչու թռչող սարքեր խոցվել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ուժերի կողմից և չեն հասել Իսրայելի սահմաններին։ Նման հայտարարություն է արել Al Arabiya հեռուստաալիքը։

Տեղեկություններ այն մասին, թե որ երկրի տարածքում են որսացել այս անօդաչու թռչող սարքերը, չեն հաղորդվում։ 

Շաբաթ երեկոյան Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Իրանն իր տարածքից անօդաչու թռչող սարքեր է արձակել հրեական պետության ուղղությամբ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հաստատել է Իսրայելի վրա անօդաչու թռչող սարքերի և հրթիռների օգտագործմամբ զանգվածային հարձակումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ