News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Երեկ՝ ապրիլի 13-ին, ավտոմեքենայի և կվադրոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը

Ժամը 20։30-ի սահմաններում Բագրևանդի փողոցում՝ ՀՀ Պաշտպանության նախարարության դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 35-ամյա Պարգև Հ․-ի վարած «Volkswagen» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ալիկ Մ․-ի վարած կվադրոցիկլը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Volkswagen»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ կվադրոցիկլի վարորդը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Հակոբ Բադալյանն ու կրտսեր պարեկ Գնել Գրիգորյանը։

Տպել
Ամենաշատ