News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Յուրի Կուկլաչովը սրտի սուր կաթվածից հետո առաջին անգամ կապի է դուրս եկել։ Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է արտիստը, սրտի վիրահատության ժամանակ գիտակցության մեջ է եղել, և նրան հինգ ստենտ են տեղադրել։

Ըստ նրա, «Վեգաս սիթի հոլում», որտեղ կայացել է Կուկլաչովի հոբելյանական շոուն, հերթապահել է շտապօգնության խումբը, ինչի շնորհիվ հաջողվել է ժամանակին արձագանքել։ «Նա (բժիշկը) հինգ ստենտ է տեղադրել: Եթե հարմարվեն, հինգ տարի կարելի է հանգիստ լինել։ Ճիշտ է, շատ բարդ էր, ցավոտ։ Բայց գլխավորն այն է, որ ես դեռ պետք եմ Ռուսաստանին, և Տերն ինձ թույլ է տալիս ապրել»,- ՏԱՍՍ-ին ասել է Կուկլաչովը։

Փետրվարի 12-ին Կատուների թատրոնի հիմնադիր և տնօրեն Կուկլաչովը վատ է զգացել «Ամենաբարի ծաղրածուն. կյանքի մարգարտյա թելը» իր կրկեսային ներկայացման ժամանակ: Բժիշկները նրան առաջին օգնություն են ցույց տվել և տեղափոխել հիվանդանոց, ՏԱՍՍ-ին ասել է նրա որդին՝ Դմիտրի Կուկլաչովը։ Շաբաթ օրը թատրոնի ներկայացուցիչը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ արտիստը վիրահատվել է, և նրա վիճակը կայուն է։ Նրա վկայությամբ Յուրի Կուկլաչովը  սրտի սուր կաթված է ստացել։ Ապրիլի 12-ին Յուրի Կուկլաչովը դարձավ 75 տարեկան։

Ռուսաստանցի ծաղրածու և վարժեցնող Յուրի Կուկլաչովը վարժեցված կատուներով կրկեսային ներկայացումների առաջին ռուս բեմադրողն է։ Թատրոնն արժանացել է բազմաթիվ միջազգային պարգևների, այդ թվում՝ Ոսկե գավաթի և «Աշխարհի ամենաօրիգինալ թատրոնի» կոչմանը, որը ստացել է փարիզյան հյուրախաղերի ընթացքում։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ