News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ «աշխարհն ունի անհրաժեշտ ամեն ինչ՝ ցանկացած հրթիռ,«շահեդ» և ահաբեկչության այլ միջոց կանգնեցնելու համար»:

«Աշխարհին պետք են միայն այն լուծումները, որոնք կարող են իրական, հուսալի անվտանգություն վերականգնել։

Ուկրաինան կարող է կանգնեցնել Ռուսաստանի ահաբեկչությունը, կարող է պաշտպանել իր կյանքը, ողջ Եվրոպայի և աշխարհի այլ տարածաշրջանների կյանքը չարի տարածումից։ Հենց դրա համար էլ մեզ անհրաժեշտ է մեր գործընկերների աջակցությունը, և օգնության հապաղման յուրաքանչյուր օրը նշանակում է նոր ավերված տներ, լրացուցիչ ոչնչացված կյանքեր։

Շնորհակալություն աշխարհում բոլորին, ովքեր իսկապես օգնում են ահաբեկչության դեմ պայքարում։ Շնորհակալություն բոլորին, ովքեր անում են ամեն ինչ, որպեսզի չարը չհաղթի»,- գրել է Զելենսկին։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ