News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ կանչել է Իրանի դեսպանին, որպեսզի «նախազգուշացնի Թեհրանին, որ նա պետք է դադարի Հորդանանի դիրքորոշումը կասկածի տակ առնել այն բանից հետո, երբ վերջինս օգնեց Իսրայելին հարյուրավոր հարվածային անօդաչուներ և հրթիռներ խոցել»:

«Այն ամենին, ինչ սպառնալիք է ներկայացնում Հորդանանի համար և հորդանանցիների անվտանգությանը, մենք դիմակայում ենք մեր բոլոր հնարավորություններով և կարողություններով», - ասվում է Հորդանանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ X-ի միկրոբլոգում:

Միևնույն ժամանակ, Հորդանանի թագավոր Աբդուլլահը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ ի պատասխան Իրանի գրոհների, Իսրայելի կողմից ցանկացած հետագա սրացում  կհանգեցնի հակամարտության ընդլայնմանը տարածաշրջանում, հաղորդում են Հորդանանի պետական ​​լրատվամիջոցները։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ