News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանն անդրադարձել ենք նաեւ Հարավային Կովկասում  անվտանգության եւ կայունության ապահովման հետ կապված իրավիճակին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին,  վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ:

Նա, մասնավորապես, նշել է. «Գործընկերոջս ներկայացրել եմ Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի կառավարության տարածաշրջանում կայուն եւ տեւական խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդեն իսկ համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա: Դրանք են Ղազախստանի Ալմաթի քաղաքում 1991-ի դեկտեմբերի 21-ին ընդունված հռչակագրի հիմունքների հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը եւ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի իրականացումը, ինչպես նաեւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, պետությունների ինքնիշխանության եւ իրավազորության  հարգման, փոխադարձության ու հավասարության սկզբունքների  հիման վրա:

Վերջինիս համատեքստում անդրադարձել ենք Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «խաղաղության խաչմերուկ» նախագծին, որի կյանքի կոչումը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում:

Ցանկանում եմ հավելել, որ մեր համանման դիրքորոշումը պետությունների ինքնիշխանության եւ անկախության վերաբերյալ, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն տարածաշրջանային ենթակառուցվածքների եւ տրանսպորտային կապուղիների դիվերսիֆիկացման հարցում պարարտ հող են են ստեղծում վերը նշվածի ուղղությամբ համատեղ աշխատանքի ակտիվացման համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծուղակ փաստաբանների համար. Արդյո՞ք Ալմա-Աթայի հռչակագիրն իրավաբանորեն պարտավորեցնող է Ադրբեջանի համար
Նույն գլխի 3-րդ հոդվածի համաձայն՝ «1922 թվականի դեկտեմբերի 30-ի ԽՍՀՄ ստեղծման մասին պայմանագիրն անվավեր է Ադրբեջանին վերաբերող մասի ստորագրման պահից...
Չափազանց կարևոր է Հայաստանի  համար, որ մարդիկ հանգիստ լինեն. ԵՄ դեսպան
Պետք է երկխոսություն ու քննարկում ունենալ...
Բաքուն դժկամություն է հայտնում խաղաղության պայմանագրի նախագծում Ալմաթիի հռչակագրին հստակ հղում անելու հարցում. Միրզոյան
Այն ավելի համապարփակ փաստաթուղթ է,  հարցում և որը պատրաստվում են ստորագրել երկու երկրները...
Սա հանցագործության մասին հաղորդում է. իշխանությունը կա'մ թաքցնում է քարտեզները, կա'մ ոչնչացվել է. Տիգրան Աբրահամյան
ԱՆ հայտարարությունը լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով...
Հավատում ենք, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. Միրզոյանի հարցազրույցը Al-Jazeera-ին
Վերջերս սահմանազատման հարցերով զբաղվող կոմիտեի ղեկավարները՝ երկու երկրների փոխվարչապետերը, եկան համաձայնության, որ...
Հայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․ ՀՀ նախագահ
Վահագն Խաչատուրյանը ՀՀ քաղաքացիներին հորդորեց վստահել իշխանության գործողություններին և չտրվել այն սադրանքներին, որոնք շատ դեպքերում նպատակ...
Ամենաշատ