News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ապրիլի 13-ին կայացավ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսի բացման արարողությունը Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։

ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ բացման արարողությանը հանդես եկան Սիսիանի մշակութային կենտրոնի ժողովրդական գործիքների համույթի մենակատարները՝ Սիսիանի Էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոցի և Աղվան Մինասյանի անվան ստեղծագործական կենտրոնի սաների հետ միասին։

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը և Սիսիան խոշորացված համայնքի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը։

Այցելուները ծանոթացան պատմական և ժամանակակից մետաղադրամներին, հուշադրամներին, Կենտրոնական բանկի գործառույթներին, այնուհետև ներկայացվեց դասընթաց փողի և անձնական ֆինանսերի ճիշտ կառավարման և դրա կարևորության մասին: Դասընթացից հետո տեղի ունեցավ Արփի Մաղաքյանի «Արտավազդ արքայի հեքիաթը» գրքի շնորհանդեսը երեխաների համար։

Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես կազմակերպել է ՀՀ բոլոր մարզկենտրոններում, այժմ այն անցկացվում է մարզային մյուս խոշոր համայնքներում:

2023 թվականին դրամի պատմական ուղին ներկայացվել է Ապարանում, ներկայում՝ Սիսիանում. հաջորդ ցուցահանդեսի բացումն ակնկալվում է Նոյեմբերյան քաղաքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքում ժպիտները շատանում են․ Վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը
10-րդ հոբելյանական «Կենտրոն» մասնաճյուղն առաջինն է Ամիօ բանկի մասնաճյուղերի ցանկում...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Ապրիլի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի...
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է (ֆոտո)
Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում բանկերը դադարում են զուտ բանկային ծառայություններ մատուցող միջնորդ կառույցներ լինել...
Ռուսաստանում մնացած եվրոպական բանկերը չորս անգամ ավելի շատ հարկեր են վճարում, քան պատերազմից առաջ. FT
Այս շահույթը 3 անգամ ավելի է եղել, քան 2021 թվականին, և մասամբ ստացվել է միջոցներից, որոնք բանկերը չեն...
Ամենաշատ