Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության դեմ պետք է պայքարել բոլոր մակարդակներով՝ օգտագործելով հնարավոր բոլոր մեթոդները, այդ թվում՝ դատական գործընթացները: Պետք է հարվածել նաև փաշինյանական իշխանության հիմքերին: Այս մասին հայտարարել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
Դրանցից մեկը Երևանի քաղաքապետարանն է:
«Մայր Հայաստանը» 3 դատական հայց է ներկայացրել ՔՊԿ-ի դեմ: Վիճարկվում են հետևյալ հարցերը՝
- Կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման հակաիրավականություն. մենք պահանջում ենք չեղարկել թանկացման որոշումը,
- Տիգրան Ավինյանի կողմից քաղաքապետի լիազորությունների ապօրինի ստանձնում. թանկարժեք երդման արարողության ժամանակ քվորում չի եղել,
- Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատներից զրկելու ապօրինի որոշում: