News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Իրականում կա մի փոքր մարդ, որը գերի է պահում ամբողջ Հայաստանը. թիմ ասվածը գոյություն չունի, եթե այդ մարդը իշխանության չլինի, իրենցից ոչ մեկը ռիսկ չի անելու փողոց դուրս գալ: Այս մասին Վայքի բնակիչների հետ հանդիպմանը նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Ամեն գյուղում լինում է մի սուտասան, վախկոտ, փողի մեռած, գյուղում բոլորը նրան ճանաչում են: Դրա համար էդ մարդը ապագա, հեռանկար չունի: Բայց պարզվում է, որ ավելի մեծ միջավայրում, պետությունում, որտեղ 50 հոգի էդ մարդուն ճանաչում են, բոլոր բաները գիտեն, լարող է հանկարծ այդ մարդը պատահաբար դառնա փորձանք ամբողջ ժողովրդի գլխին:

Ընդամենը երկու օր առաջ ԱԺ-ում խոճկորի պես ճղճղալով ասում էր՝ որոշ հոգեւորականներ գնացել են շոու են նում Ոսկեպարի եկեղեցում, այդ եկեղեցու տեղը գիտե՞ն, քանի անգամ են այնտեղ գնացել: Եկեղեցին էլ երեկ դրել էր, որ եկեղեցու վերանորոգումն արվել է 2017-ին, եւ միշտ այդ եկեղեցում պատարագ է արվել»,-ասաց նա:

Աղվան Վարդանյանը դիմեց ներկաներին՝ նշելով. «Հանկարծ չհավատաք այն մարդկանց, որ ասում են՝ դե ինչ է եղել, թուրքերի հետ հաշտ ու համերաշխ կապրենք: Չի լինելու: 30 տարի Ադրբեջանը դաստիարակել է հայատյացությամբ, թշնամանքով, իր ամբողջ կրթական համակարգը եղել է մեր հանդեպ թշնամանք հրահրելը: Եթե նրանք կարողացան այստեղ ադրբեջւանցիներին վերաբնակեցնել, այս երկիրը դադարելու է գոյություն ունենալ: Վախը հանեք ձեր միջից. սատանան այդքան սարսափելի չէ, ինչքան թվում է: Պետք է հասկանաք, որ սա ձեր հող ու ջրի, ձեր երեխեքի, ձեր ազգային պատկանելության, հայ տեսակի խնդիրն է»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ապրիլի 13-ին այցելել են Վայոց Ձորի մարզ, հանդիպումներ ունեցել Վայքի և Եղեգնաձորի բնակիչների հետ, քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, պատասխանել նրանց հուզող հարցերին։

Տպել
Ամենաշատ