News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Ապրիլի 5-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։  Նույն օրը երեկոյան ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել,  որ Արմավիր քաղաքի «Շանսոն» ռեստորանի հարակից տարածքում մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանության Արմավիրի բաժնում պարզվել է, որ նշված ռեստորանի հարակից տարածքում ժամը 22։40-ի սահմաններում մկրտության արարողության մասնակիցներ՝ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչներ 23-ամյա Հովհաննես Ա․-ն, Արայիկ Ա․-ն և Երևանի բնակիչ 32-ամյա Ռաֆայել  Հ․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ 36-ամյա Էդգար Ն․-ի, Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բնակիչներ 43-ամյա Ոսկան Խ․-ի և 37-ամյա Մկրտիչ Խ․-ի հետ, որի ընթացքում միմյանց հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, հասցրել փոխադարձ հարվածներ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ Ոսկան Խ․-ն և Մկրտիչ Խ․-ն հարազատ եղբայրներ են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ