News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիքի արդյունքում ՀՀ մարզերում գործունեություն ծավալող 42 սկսնակ կին գործարար կստանա 1-ական մլն դրամ: Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից։

«Այսպիսով մենք մեր երկրում բարեգործություն անելու նոր մշակույթ ենք ձևավորում։ 1 մլն-ը մեծ գումար է, և մենք գիտենք, թե դա որքան չափելի է այն մարդու համար, ում նվիրաբերում ենք այն։ Բայց կարծում եմ՝ անչափելի է այն զգացողությունը, որն ունենում է այն մարդը, որը տալիս է այդ գումարը»,- նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։

Տպել
Ամենաշատ