News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «2024 թվականի հունիս 1-ից Վրաստանում արտասահմանցիների համար պարտադիր կդառնա կյանքի և առողջության ապահովագրությունը, որն ապահովելու է զբոսաշրջիկի համար անհրաժեշտ բուժօգնության տրամադրումը և դժբախտ պատահարներից ապահովագրումը: Այսինքն, ցանկացած օտարերկրացի, որը ցանկանում է մեկնել Վրաստան՝ անկախ այցի նպատակից, անպայման պետք է ունենա նշյալ ապահովագրությունը:

Հակառակ դեպքում յուրաքանչյուր չապահովագրված անձի համար կիրառվելու է տուգանք 300 լարիի չափով (մոտ 46 հազար դրամ): Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը: Այնինչ, համապատասխան իրազեկումները շատ կարևոր են՝ հաշվի առնելով, թե հատկապես ամռանը ՀՀ որքան քաղաքացի է մեկնում Վրաստան:

Ըստ վիճակագրության, միայն 2023 թվականին այդ թիվը եղել է մոտ 900 հազար: Ի դեպ, նշենք, որ ապահովագրական ընկերությունները միշտ էլ առաջարկել են նման ապահովագրական փաթեթներ տարբեր երկրների, այդ թվում՝ Վրաստանի համար: Սակայն հաշվի առնելով, որ Վրաստանում դա պարտադիր է դառնում, այս ընկերությունները ևս պետք է որ ակտիվություն դրսևորեն՝ իրազեկելու մեր քաղաքացիներին ու բացատրելու, թե մեկնելուց առաջ ինչ քայլեր պետք է անեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ցանկանում է նվազեցնել երկրում առկա հարկային բեռի տարբերությունը
Այնպես որ, փաստաթղթավորված ծախսերից ելնելով, անհրաժեշտ է միասնական մոտեցում սահմանել հարկային դրույքաչափի նվազեցման հարցում...
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀՀ-ում ենթակառուցվածքների շինարարության ոլոտում ղազախական ընկերությունների մասնակցության հարցը
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արդեն աշխատանքային կարգով քննարկել...
ՄՊՀ նախագահը Իտալիայի մրցակցային մարմնի ղեկավարի հետ հուշագրի կնքման պայմանավորվածություն է ձեռք բերվել
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը…
Դոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 17-ին, կազմել է…
Հայաստանում հարկ վճարողները ոչ ճիշտ տրամադրված տեղեկատվության համար պատասխանատվության կենթարկվեն
Ակնկալվում է, որ այս փոփոխությունների արդյունքում հարկ վճարողները կապահովեն համապատասխան տեղեկատվության ամբողջական և արժանահավատ ներկայացումը...
Գևորգ Պապոյանն առաջարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ներմուծել նոր հասկացություն՝ կորպորատիվ կառավարման կանոնագիրք
Մեր միջազգային գործընկերները, ում հետ մենք շատ ակտիվ համագործակցում ենք վարկային միջոցների տրամադրման և այլ շրջանակներում, իրենք սա շատ են...
Ամենաշատ