News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության նախկին պետ Աշոտ Ահարոնյանը ոստիկանության ողջ համակարգին մաղթում է ազնիվ ծառայություն պետությանն ու պետականությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի:

«Այսօր Ոստիկանության օրն է՝ մասնագիտական տոնը իրավապահ համակարգի մի կարևորագույն օղակի, որը տասնամյակներ ապահովել է երկրի ներքին կայունությունն ու քաղաքացու ամենակարևոր՝ անվտանգ ապրելու իրավունքը: Չեմ ասում՝ նախկին գործընկերներիս, որովհետև ծառայությունը հայրենիքին, օրենքին և մարդուն երբեք նախկին չի լինում: Նախկին չի լինում պատասխանատվությունը պետության ու քաղաքացու ապահովության և անվտանգության համար:

Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ նվիրյալ և անմնացորդ ծառայություն այս գերագույն գաղափարների կենսունակությանը:

Մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանն ու պետականությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի:

Շնորհավորելով տասնամյակներ շարունակ ոստիկանության կառույցը կերտած ու զորացրած նվիրյալներին՝ բոլորիս մաղթում եմ սահմանադրական և մարդկային հիշողություն, որովհետև շարունակվելու նախապայմանը անցյալը չուրանալն է:

Վստահ եմ Հայաստանի ոստիկանության և ոստիկանի այսպիսի՝ ուժեղ, հավատավոր ու պետականակերտ ապագային: Ես ուրախ եմ, որ երեսունամյա ծառայության իմ համեստ մասն ունեմ այդ ապագայի մեջ:

Արդյունավետ և անփորձանք ծառայություն՝ բոլորիդ ու բոլորիս»,- Facebook-ում գրել է Ահարոնյանը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ