News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Ժողովրդավարության հասնելը մեկ օրվա խնդիր չէ, ժամանակ է պահանջում, որ մենք այդ ճանապարհն անցնել, եւ բնականաբար, այդ ճանապարհին կլինեն թերություններ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով նրան, որ Freedom House միջազգային կազմակերպությունը Հայաստանում ժողովրավարությունից նահանջ է արձանագրել:

Նա չհամաձայնեց, որ Հայաստանում ժողովրդավարությունից նահանջ կա. «Չեմ կարող դրան համաձայնել, որովհետեւ չկա մի դրվագ, որ խոսում է դրա պգտին: Freedom House-ը կարող է տեխնոլոգիաներ ունի գնահատելու, ես դրա մասնագետը չեմ, բայց ես ինքս չեմ տեսնում: Կարող է ինչ-որ նրբերանգներում կան նման բաներ, որ սովորական քաղաքացու աչքին տեսանելի չեն»,-ասաց նա՝ խնդրելով օրինակներ բերել:

Դիտարկմանը, որ այդ միջազգային կազմակերպությունը, մասնավորապես, նշել է, որ Ալավերդի համայնքի ղեկավարին իշխանությունն անօրինականորեն հեռացրել է, պարտադրել է, որ հեռանա, Աղազարյանն արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ այսօր Հայաստանում այնպիսի իրավիճակ է, որ որեւէ մեկին կարելի է որեւէ բան պարտադրել: Իրենց մեջ էլ է  խմորումներ եղել, մեկ ձայնի տարբերություն էր: Ներքին համաձայնությունների բերումով այդ մեկ ձայնը անցել էր իրենց կողմը, հետո այդ համաձայնությունները չէին իրականացվել եւ այդ խարխուլ միասնությունը փլուզվել էր: Մենք էլ չէինք ընդունելու, որ անիշխանության վիճակ մնա, նախաձեռնություն ենք ցուցաբերել եւ ձեւավորվել է իշխանություն: Այդտեղ խնդիր չեմ տեսնում: Երանի չէ՞ր կարողանայիք պարտադրել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ