News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Լուրջ եք ասո՞ւմ: Այսպես այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում արձագանքեց ՔՊ-ական պտգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով նախօրեին տրանսպոտում իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին լրագրողների պնդմանը, որ այդ երիտասարդը հայտարարել է, որ պատգամավորն իրեն հարվածել է:

«Նախ, քննություն է գնում: Այդ երիտասարդը անցել է բոլոր սահմանները եւ օրենքի առջեւ պետք է պատասխան տա»,-ասաց նա:

Ներկայացնելով տեղի ունեցած միջադեպը, պատգամավորն ասաց. «Այնտեղ պարզ երեւում է, ես բարձրանում եմ, որ գնամ վճարեմ, իջնեմ, ինքն իմ ճանապարհը փակում է եւ սկսում է այնպիսի բառեր արտաբերել, որ էլ ասելու չի: Նույնիսկ այդ պայմաններում ես իրեն ասում եմ՝ ճանապարհ տուր ես իջնեմ, բայց նա չի թողնում: Եվ այդ ժամանակ ես հրում եմ իրեն ու անցնում եմ: Այդքան բան: Դրան տրվելու է իրավական գնահատական: Դա ուղղորդված մոտեցում էր»:

Դիտարկմանը, որ երբ Ալեն Սիմոնյանը թքել էր քաղաքացու վրա, դա ներկայացվեց որպես էմոցիոնալ պոռթկում, ինչո՞ւ այս դեպքում էլ այդպես չի որակվում, Հակոբ Ասլանյանը պատասխանեց. «Դա էմոցիոնալ պոռթկում չէ, դա հստակ կանխամտածված մոտեցում է: Դրանք տարբեր դաշտեր են: Ես հանգիստ ինձ համար նստած եմ, գալիս եմ, որ իջնեմ, ինքն իմ դեմը փակում է եւ սկսում է վիրավորել:  Իր փաստաբաններն ասում են՝ մենք դեմոկրատական երկրում ենք ապրում: Բայց դեմոկրատիայի դեպքում ձեր իրավունքն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է իմ իրավունքը: Չի կարելի ասել՝ ես դրա իրավունքն ունեմ, բա ես ինչի՞ իրավունքն ունեմ:

Երկրորդ, նա նկարահանելու իրավունք չուներ, նկարահանել, նշանակում է մտնել իմ սեփական տարածքը: Ասում են՝ ամբողջ Եվրոպյում էլ պապարացիները նկարում են, ես էլ ասացի՝ դրա համար իրենց գլուխը ջարդում են: Այո, թող խոսեր, թող ինչ-որ բան ասեր, բայց ինքը նկարում էր»:

Հարցին՝ եթե միջադեպը տեղի ունենար ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ, օրենքը նույն խտությամբ կգործե՞ր, Ասլանյանը դրական պատասխան տվեց. «Միանշանակ: Օրենքը պետք է գործի բոլորի նկատմամբ»:

Նա ընդգծեց, որ չի կարելի այդ միջադեպը դիտարկել որպես հանրային պարսավանքի ինստիտուտի դրսեւորում. «Դուք մոռանում եք սահմանը: Հանրային պարսավանք կլինի, թե ազատ խոսքի իրավունք կլինի, սահմանը մի մոռացեք»:

Ինչ վերաբերում է նրան, որ սկզբում չի ցանկացել ընթացք տալ միջադեպին, հետո փոշմանել է եւ դիմել իրավապահներին, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Այո, ես նպտակ չունեի, ես չէի դա հանրայնացնի, եթե ինքը դա կգցեր ֆեյսբուք: Ես ասացի, որ աարել է, թող ինքն իրենով տապակվի, բայց մի քիչ հետո հանկարծ սկսում են զանգերը, որ արդեն ֆեյսբուքը պայթում է դրանից: Այդ դեպքում ուրիշ բան չէր մնում, քան դիմել իրավապահներին: Ինձ քննչականից են զանգել եւ ասել, որ արդեն ճշտել են տեղի ունեցածը: Եթե ինքը դա չգցեր ֆեյսբուք, ես չէի պատրաստվում որեւէ բան անելու»:

Հակոբ Ասլանյանը տեղեկացրեց, որ արդեն առերեսում եւ հարցաքննություն եղել է այդ երիտասարդի հետ. «Երիտասարդն ասում է՝ ես որեւէ վատ բան չեմ ասել, բայց տեսանյութում լսվում են իր խոսքերը: Ինքը երկու փաստաբան է բերել, բայց այնքան խելամտություն չի ունեցել, որ գոնե չգցեր ֆեյսբուք»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ինքը փաստաբան չունի, ինքը կարող է իրեն պաշտպանել:

Հիշեցնենք՝ երեկ հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և ակտիվիստ Սամվել Վարդանյանի մասնակցությամբ, որն ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով։

Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, պատգամավորին վիրավորած երիտսարդը ձերբակալվել է:

Միջադեպին անդրադարձել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․ «Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթևեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, երեք պատերազմի մասնակից է:

Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»,- գրել էր Սիմոնյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մերձմոսկվայում այրվում է պլաստիկե խողովակների 2 հազար քառակուսի մետր տարածքով պահեստը
Մոսկվայի մարզի Ռամենսկի քաղաքային օկրուգում պլաստիկե խողովակների պահեստ է այրվում...
Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ
Վեց մարդ մահացել է, տուժել է մեկ հոգի մզկիթի վրա հարձակման պատճառով...
Մայր ու որդի ծանոթ-բարեկամների անուններով առցանց վարկեր են ձևակերպել ու հափշտակել այդ գումարները
Քննության տվյալներով՝ վերջիններիս գործողություններից տուժել է ընդհանուր առմամբ 9 քաղաքացի...
Կիրանցում ոստիկանների հետ բախումի դեպքով 3 անչափահասի հրավիրել են քննչական բաժին
Նրա խոսքով, երեք անչափահասներն էլ աղջիկներ են...
Քննչական գործողությունների ընթացքում որևէ բռնություն չի իրականացվել. ՔԿ-ն՝ որոշ զինծառայողների ծեծի ենթարկելու լուրերին
Այդ անձանց հետ իրականացված համապատասխան քննչական գործողությունների...
Երևան-Երասխ ճանապարհին «Opel»-ը բախվել է ձիուն․ կան վիրավորներ. Վարորդի վիճակը ծանր է
Ապրիլի 30-ին, ժամը 02:44-ին Արարատի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ