News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Դուք ստորագրել եք ԼՂ-ի կապիտուլյացիան բառի ուղիղ իմաստով, դուք հանդիսանում եք կապիտուլյացիոն քաղաքական ուժեր։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսնյանը։

«Այո՛, եզդիները հայերի հետ ուս ուսի տված պայքարել են Լեռնային Ղարաբաղի ազատության ու անկախության համար, իսկ կոնկրետ երկու խմբակցություններից ու նրանց սատարող սատելիտներից կազմված կապիտուլյացիոն կոալիցիան ստորագրել է Լեռնային Ղարաբաղը լուծարելու մասին փաստաթողթն ու հրամանագիրը։ Հաշվի առնելով այն կոնտեքստը, որով դուք ելույթներ եք ունենում ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այսուհետ ես շրջանառության մեջ եմ դնում այն թեզը, որ դուք՝ Դաշնակցությունը, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած կուսակցությունը, Հանրապետական կուսակցությունն ու դրանց սատելիտները, փաստացի հանդիսացել եք ԼՂ-ի կապիտուլյացիոն կոալիցիա», - նշեց Ալեքսանյանը։

Պատգամավորի խոսքով՝ հենց վերոնշյալ ուժերն են ստորագրել եք ԼՂ-ի կապիտուլյացիան բառի ուղիղ իմաստով և հանդիսանում են կապիտուլյացիոն քաղաքական ուժեր։

«Ուզում եմ շեշտել, որ դա տեղի է ունեցել այն պայմաններում ու այն պարագայում, երբ մեր կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ձեր խմբակցության պատգամավորն անվանել է միակ հնարավոր փաստաթուղթը, որով ԼՂ-ն կարող էր մնալ հայկական, ու ձեզնից ոչ մեկը չի հակադարձել։ Այսինքն, փաստացի սա ընդունում ենք որպես ձեր խմբակցության դիրքորոշում ու այս պահից սկսած ես առաջարկում եմ, որ քաղաքական դաշտում ձեր քաղաքական ուժերը անվանվեն կապիտուլյացիոն կոալիցիայի մասնիկներ», - հավելեց նա։

Տպել
Ամենաշատ