News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու նիստում կրքերը թեժացան, հնչեցին վիրավորանքներ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը իր խոսքում նշեց. «Ես հասկանում եմ, որ «Մայր Հայաստանի» ներկայությունն այս դահլիճում շատերի մոտ է դիսկոմֆորտ առաջացրել ու պետք է արձանագրել, որ այս իշխանությունն է, որ 2018-ից ի վեր գործող ու նախկին իշխանությունների հետ փոխկապակցված անձանց առատության եղջյուրից տալիս է շինթույլտվություններ եւ այլն:

Պետք է արձանագրեմ, որ հայտնի խոսք կա՝ շունը հաչում է, քարավանը շարունակում է իր ճանապարհը: Ամեն հաչացող շան վրա որ քար նետենք, մենք կարող է տեղ չհասնենք: «Մայր Հայաստանի», ուրիշ բան չասեմ, փեշերից կախվելը հացուջուր է դարձել շատերի համար: Բայց այդ խոլերան մի օր մաքրվելու է բոլոր կառավարական կաբինետներից»:

Այնուհետեւ նա հարց ուղղեց «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի (հայտնի է որպես Թաղման բյուրո-խմբ) տնօրենի պաշտոնի համար մրցույթ անցկացնելու վերաբերյալ: Նա նշեց, որ մինչեւ 2021 թվականը այդ հիմնարկը եղել է ինքնաբավ, սակայն 2022-2023 թվականներին քաղաքապետարանը սկսել է գումար հատկացնել ՀՈԱԿին, որտեղ հսկիչների թիվն է ավելացել եւ բարձրացել են շխատավարձերը. «Ինչու տնօրենի մրցույթ չի անցկացվում: Ենթադրում եմ նրա համար, որպեսզի տնօրենի ժպ-ն իր աշխատանքային ստաժը հասցնի պաշտոնի անձնագրով նախատեսված ստաժին»,-ասաց նա:

Սրան արձագանքեց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ տեղից նետելով. «Չէ, որպեսզի ժպ-ն քեզ տեղ տա»:

Մանուկ Սուքասյանն ասց. «Մի հատ էս աղբը մաքրեք ստեղից, հերիք եղավ, իսկականից: ԺՊ-ն քեզ ու պապայիդ տեղ տա: Մի հատ ձեր հաճախորդին կարգի հրավիրեք»:

Դահլիճում աղմուկ բարձրացավ:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը պահանջեց լռություն ապահովել, ապա շարունակեց. «Կոտռեկտության սահմանները, պարոն Սուքիասյան, մի անցեք, խոլերա, շներ… եթե խոսենք նախկին իշխանությունների մասին, ու գտնում եք կաբինետներից հանել ու դուրս շպրտել, դուք ձեր ականջները կտեսնեք, բայց ապգայում իշխանություն չեք տեսնելու: Ձեր տեսակը, պարոն Սուքիասյան, մաքսիմում, ինչ կարող է անել, հաչալն է: Ու կարող եք շարունակել հաչալ, որովհետեւ շունը հաչա, քամին փչի: Ձեր իսկ ոճով ձեզ պատասխանեմ: Ձեր այլ հարցերին պատասխանելու կարիք չունենք: Ցտեսություն»:

Մանուկ Սուքասյանն արձագանքեց. «Էդ վայրահաչոցները պահեք ձեզ ու ձեր ֆրակցիայի նիստին»:

Ավինյանը ասաց. «Երբ կսովորեք, թե որտեղ են սկսվում կոռեկտության սահմանները… ի՞ն չ խոլերա, ի՞նչ շուն»:

Երբ տեղից մեկն ասաց՝ լավ է անում», Ավինյանն արձագանքեց. «Ի՞նչ է անում, ղալաթ ա անում, գլուխը պատին ա տալիս, պատն էլ գլխին ա տալիս: Ձեր խուժան բառապաշարով դուք էլ եք ստիպում… լռեք սաղդ, իրոք ձեր չափն ու սահմանները անցել եք: Երեւի պետք է պարբերաբար ձեզ հիշեցնել ձեր տեղն ու դերը, որտեղից եք սերել, ոնց ե եկել էստեղ հասել, ում հետ եք փոխկապակցված եղել, ով է Ռոբերտ Քոչարյանը, ինչ է արել էս երկրում տասնամյակներում, ինչ է արել իշխանություն ունենալու ժամանակ: Այդ ուժերը այս երկրում այլեւս իշխանություն չեն լինելու:

Սրանից հետո առանց լիրիկական զեղումների, հարց ունեք, կտաք, Արցախ, իշխանություն, շներ… հեսա կասեմ՝ շներին ու մնացած ծաղրածուներին ուր կուղարկենք: Թարգեք, էս իրոք խայտառակություն ու ամոթ ա»:

Մանուկ Սուքիասյանն ասաց, որ ինքը ի պատասխան է այդ ամենն ասել:

Տիգրան Ավինյանը նկատողություն տվեց նաեւ Անի Խաչատրյանին. «Տիկին Խաչատրյան, շատ եմ խնդրում, դուք էլ կոռեկտության սահմանները պահեք, որովհետեւ եթե հնարավորություն ու առիթ լինի այդ սահմանները 20 լոքով անցնելու, մեր գործընկերներն անցնելու են: Խնդրում եմ, դուք էլ հնարավորինս այդ սահմանները խիստ պահեք»:

Տպել
Ամենաշատ