News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Միգուցե շատ աղմկահարույց էին այդ քանդումները, բայց հանրային տարածքում, հանրային այգու մեջ որևէ մեկի ամառանոցը, առանց որևէ իրավական հիմքի, չի կարող լինել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետա Տիգրան Ավինյանը։

Նա արձագանքեց նախորդ ամիս Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու հարակից տարածքում շինությունների քանգման գործողությունների վերաբերյալ «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի  տնօրեն Արմեն Բեգոյանի զեկույցին։

«Շատ տրամաբանական քանդումներ էին դրանք՝ աղմկահարույց լինեին, թե չլինեին»,- ասաց Ավինյանը։

Նրա խոսքով՝ դեռ 2022 թվականից  եղել է գործելաոճը, որ բոլոր երևանցիներին և գործարարներին հայտարարել են, որ կանաչ տարծքներում զավթումների դեմ պայքար է մղելու։

«Այո, պարոն Բեգոյան, այս շաբաթվա վերջ կամ հաջորդ շաբաթ կներկայացնեք, թե ինչ կա այնտեղ քանդման աշխատանքներ իրականացնելու, պետք է ավարտել»,-ասաց Ավինյանը։

Տպել
Ամենաշատ