News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Շատ կարևոր է, որպեսզի և՛ հանրությունը, և՛ կառավարությունը, և՛ բուն ոստիկանությունն անընդհատ վերադառնա իր ծառայության իմաստին ու բովանդակությանը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ՆԳՆ-ում Ոստիկանության 106-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ նշեց. «Ինձ համար, օրինակ, դա շատ կարևոր հարց է, որովհետև թվում է, թե տրիվիալ հարցեր են, բայց օրինակ, ինչի՞ համար է ոստիկանությունն, ընդհանրապես: Այսպիսի հարցեր չեն հնչում, որովհետև թվում է, թե այդպիսի հարցեր ինչո՞ւ հնչեն, պարզ չե՞ն, թե ինչի համար են:

Եվ երբ գալիս, հասնում ես այդ կետին, պարզվում է, ասենք, շատ հարգելի լսարանում այն, որ ասում են շատ դե պարզ չի՞, ի՞նչ կա այդտեղ հարցնելու, ասում են շատ լավ, պարզ է, մի նախադասությամբ ձևակերպի, պարզվում է, որ շատ մեծ բարդություն կա այդ մի նախադասությունը ձևակերպելու: Բայց ամեն անգամ այս խնդրին անդրադառնալը շատ կարևոր է:

Ես, օրինակ, ոստիկանության օրվան ընդառաջ, ինքս ինձ հարց տվեցի, թե ի՞նչն է ոստիկանության գործառույթը, բացի այն, որ մենք ասում ենք չէ՝ կա օրենսդրության մեջ իրավակարգ, հասարակական կարգ, բայց հաջորդ շերտը ո՞րն է, որ պետք է թեմայի մեջ խորանալ մինչև մոլեկուլյար մակարդակ: Ես արձանագրեցի, և ընդ որում՝ կարող է սա տարօրինակ հնչել, օրինակ՝ ոստիկանությունն իր գործառույթով ինչ-որ առումով ներքին, ներհանրային սահմանապահի գործառույթ է իրականացնում: Ընդ որում՝ ուզում եմ, որ սահմանապահ բառը ներքին հարաբերությունների առումով ձեզ չզարմացնի, որովհետև, օրինակ՝ «սահմանադրություն» բառը հենց նույն սահման բառի մասին է, որ «սահմանադրությունը» հենց նշանակում է սահման դնել:

Եվ հետևաբար, ոստիկանի, սահմանապահի իմաստը և գործառույթն ինչո՞ւմն է կայանում: Ոստիկանությունը պաշտպանում է և պահպանում քաղաքացու ազատության սահմանները: Ընդ որում, Ոստիկանությունը քաղաքացու ազատության և իրավունքների սահմանները պահպանում է երկու կողմից: Առաջինը, Ոստիկանությունը պետք է հոգ տանի, որպեսզի ոչ ոք չխախտի և չներխուժի, այսինքն՝ քաղաքացու ազատության և իրավունքի սահմանը չներխուժի ուրիշի ազատության և իրավունքի տարածք, և միևնույն ժամանակ քաղաքացին ինքը չխախտի իր ազատության և իրավունքների սահմանը ու ներխուժի ուրիշի իրավունքների և ազատության տարածք»,- ընդգծեց Փաշինյանը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ