News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ապրիլի 16-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին։

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց պրն․ Մարկուս Ռիտերի այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ նշելով, որ այս հանդիպումը պատեհ առիթ է ծանոթանալու ԵՄ դիտորդական առաքելության առջև դրված խնդիրներին։

Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության և սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի ապահովության առնչությամբ՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ոտնձգություններն ու առաջադրվող պահանջները նոր անվտանգային մարտահրավերների առջև են կանգնեցնում Հայաստանին, նաև վտանգում խաղաղության հաստատման բանակցային գործընթացը։

Նորին Սրբությունը գնահատեց բոլոր այն ջանքերը, որ տիրող դժվարին իրավիճակում բարեկամ երկրների և միջազգային կառույցների աջակցությամբ ուղղվում են ի նպաստ տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնման։

Իր հերթին ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Վեհափառ Հայրապետին տեղեկություններ փոխանցեց դիտորդական առաքելության գործունեության և սահմանային իրավիճակի վերաբերյալ՝ վստահեցնելով, որ կարելին ի գործ կդրվի առաքելության կողմից՝ նպաստելու սահմանային լարվածության նվազեցմանն ու Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության հաստատմանը։           

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չափազանց կարևոր է Հայաստանի  համար, որ մարդիկ հանգիստ լինեն. ԵՄ դեսպան
Պետք է երկխոսություն ու քննարկում ունենալ...
Չեխիայի նախագահը երկրում եվրոն ընդունելու կոչ է արել
Պետր Պավելը կոչ է արել Չեխիայում եվրո ընդունել...
ԵՄ գրեթե բոլոր պետությունները թիրախ են ռուսական քարոզչության համար. Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար
Եվրամիության գրեթե բոլոր պետությունները ռուսամետ քաղաքականության թիրախ են...
Հայաստան-ԵՄ հարաբերությունները կշարունակեն դինամիկ կերպով զարգանալ ու ընդլայնվել. Խերտ Յան Կոոպմանը՝ Փաշինյանին
Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին...
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Ապրիլի կեսերին «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության Խաղաղության հիմնադրամից…  
Կարևոր այց Հայաստան Եվրամիություն-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի միջոցառումից հետո․ Կուպման
Ակնկալում եմ Հայաստանի մի շարք ներկայացուցիչների հետ հանդիպմանը…
Ամենաշատ