News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ահռելի մեծ ծավալով ավտոմեքենաներ գալիս են և կարմիր գծերից խուսափելու համար մտնում են տարատեսակ բակեր: Պետք է գտնել իրավական այն լուծուները, որ բակի բնակիչներին հնարավորություն տրվի արգելափակոց դնել և շահագործել ավելի պարզեցված ձևով: Այդ մասին Երևանի ավագանու՝ ապրիլի 16-ի նիստին առաջարկեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ միաժամանակ նշելով, որ Երևանի ՏԻՄ օրենքով բակային արգելափակոցների մասով որոշում կա:

«Մինչև ՏԻՄ-ի ընդունումը, որտեղ հնարավոր կլինի, որտեղից կլինի պահանջ (ենթադրում են՝ Կենտրոնի թաղապետարանը տիրապետում է ամբողջ տեղեկատվությանը), թեկուզ ժամանակավորապես իրավական լուծումները հասկանանք, որպեսզի նույնիսկ միջնաժամկետում հնարավորություն ունենանք խնդիրը լուծելու:

Լինենք անկեղծ. անտանելի է դարձել շատերի համար, այսինքն՝ անհնար է լինում բակերում այլևս կայանել հենց բնակիչների համար, որովհետև ով ասես գալիս, մտնում է այդ հատված: Դա կարմիր գծերը չվճարելու մեկ ճանապարհ է: Հետևապես, որպեսզի մեր ընդհանուր քաղաքականությունը ամբողջական լինի և տրամաբանությունն ամբողջական մնա, մենք ուզում ենք բեռնաթափել Փոքր կենտրոնը, հետևապես այս հարցին պետք է աջակցենք»,- ասաց Ավինյանը:

Տպել
Ամենաշատ