News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 107 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 26, խարդախության և անձնական ունեցվածքի գողության ՝ 12-ական, մարմնական վնասվածք պատճառելու`9, հոգեկան ներգործության՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 6, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ընտանեկան բռնության ու անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 3-ական, կողոպուտի, թմրամիջոցի հայտնաբերման և զինծառայողի կողմից թմրամիջոցներ գործածելու կամ դրանք գործածած վիճակում ծառայության ներկայանալու՝ 2-ական, մարդու առևանգման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, վստահված գույքը հափշտակելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, հարկերից խուսափելու, անձի անձնական տվյալները հրապարակելու, սառը զենքի հայտնաբերման, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, դատական ակտը չկատարելու ու ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, սպանության փորձի, ավազակության և կողոպուտի՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 1 մարդ զոհվել է, 8-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Մինչ մարդիկ քննարկում էին, որ իրեն ցած նետած քաղաքացին մահացել է...
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 29-ի ժամը 19.41-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման…
Մերձմոսկվայում այրվում է պլաստիկե խողովակների 2 հազար քառակուսի մետր տարածքով պահեստը
Մոսկվայի մարզի Ռամենսկի քաղաքային օկրուգում պլաստիկե խողովակների պահեստ է այրվում...
Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ
Վեց մարդ մահացել է, տուժել է մեկ հոգի մզկիթի վրա հարձակման պատճառով...
Մայր ու որդի ծանոթ-բարեկամների անուններով առցանց վարկեր են ձևակերպել ու հափշտակել այդ գումարները
Քննության տվյալներով՝ վերջիններիս գործողություններից տուժել է ընդհանուր առմամբ 9 քաղաքացի...
Կիրանցում ոստիկանների հետ բախումի դեպքով 3 անչափահասի հրավիրել են քննչական բաժին
Նրա խոսքով, երեք անչափահասներն էլ աղջիկներ են...
Ամենաշատ