News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով կատարված անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններով պարզվել է, որ իրավաբանական անձ հանդիսացող՝ ուղևորափոխադրումներով զբաղվող ՍՊ ընկերության ղեկավար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, ընկերության վարձու աշխատողներին վճարված իրական աշխատավարձերի չափի մասով հարկային մարմին ներկայացվել են խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում եկամտային հարկի մասով շուրջ 50.000.000 ՀՀ դրամ պետբյուջե պակաս հարկեր են վճարվել: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՔԿ-ից:

Մասնավորապես՝ ՍՊ ընկերության տնօրեն Ա․ Դ․-ն ընկերության վարձու աշխատակիցների հետ կնքել է իրականությանը չհամապատասխանող, իրականից ցածր չափերով աշխատավարձերի տվյալներով պայմանագրեր, որի արդյունքում թերհայտարարագրվել են իրական աշխատավարձերի չափերը և դրանցից բխող հարկերը։ Իսկ վարձու աշխատակիցների հետ պայմանավորված իրական աշխատավարձերի չափերը վճարվել կանխիկ եղանակով՝ արդյունքում խուսափելով առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 50.000.000 ՀՀ դրամ հարկեր վճարելուց:

Նախաքննության ընթացքում՝ 2024 թ․ ապրիլի 15-ին Ա․ Դ․-ն հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել է:

Նույն օրը քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վերոնշյալ ամբողջ գումարի չափով կատարվել է վճարում՝ որպես ենթադրյալ վնասի հատուցման գումար:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուզբեկստանում հինգ տարով ազատազրկել են երկրի նախագահին համացանցում վիրավորած քաղաքացուն
Ըստ Gazeta.uz-ի՝ դատարանը մեղավոր է ճանաչել Նամանգանի 27-ամյա բնակիչ Դ.Թ.-ին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին վիրավորելու համար...
Ռիգայի կենտրոնում սափրագլուխները երիտասարդների են ծեծել և տեսանյութը հրապարակել սոցցանցերում
Ըստ Delfi պարբերականի՝ ենթամշակույթի ներկայացուցիչները հերթապահում են մարդաշատ վայրերում, օրինակ, առևտրի կենտրոններում ու հետևում...
Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը, փողն ու ոսկին գողացել էր տանտիրոջ որդին
Ապրիլի 28-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել...
Կոտայքում պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ. պայթյուն է եղել
Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանությունն ու քննչական վարչությունը օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ...  
Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք. Ճանապարհը միակողմանի փակվել է
Ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Մեղադրանք առաջադրված չէ․․․
Ամենաշատ