News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը երեքշաբթի առավոտյան զրուցել է Չինաստանի ազգային պաշտպանության նախարար Դոնգ Ջունի հետ։

Դա Օսթինի առաջին զրույցն էր ծովակալ Դոնգ Ջունի հետ և առաջին անգամը, երբ նա մանրամասնորեն խոսեց չինացի գործընկերոջ հետ՝ 2022 թվականի նոյեմբերից ի վեր: Զանգը, որը տևել է մեկ ժամից մի փոքր ավել, տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ այս ամիս Չինաստան կատարելիք այցից առաջ:

Պենտագոնի խոսնակ, գեներալ-մայոր Փեթ Ռայդերն ասել է, որ Օսթինն «ընդգծել է ԱՄՆ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ռազմական հաղորդակցության բաց գծերի պահպանման կարևորությունը»: Նա նաև ընդգծել է ծովերում, հատկապես Հարավչինական ծովում նավարկության ազատության հարգման կարևորությունը։

Վաշինգտոնն ու Պեկինը աշխատում են ընդլայնել շփումները և նվազեցնել լարվածության աճը։ Ռազմական շփումները կանգ առան 2022 թվականի օգոստոսին, երբ Պեկինը դադարեցրեց բոլոր նման կապերը՝ Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան այցից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ