ՊՆ-ն պետք է ծառայողական քննություն անցկացնի եւ ՔԿ-ի հետ համադրված աշխատանք իրականացնի՝ պարզելու համար դեպքի պատճառները՝ մեքենայի անսարքությո՞ւնն է, վարորդների պատրաստվածությո՞ւնը, թե այլ պատճառներ կան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով օրերս ՊՆ-ի «Ուրալը» շրջվելու դեպքին:
«Նախկինում վտանգավոր հատվածներում անձնակազմն իջեցվում էր, մեքենան առանձին անցնում էր, զինծառայողները ոտքով անցնցում էին այդ դժվարանցանելի հատվածը, որից հետո նորից նստում էին մեքենան:
Վերջին տարիներին, նաեւ իմ նախարար եղած ժամանակահատվածում եւ դրանից հետո էլ բանակի տրանսպորտային պարկը բավականին թարմացվել էր»,-ասաց նա: