News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Դա կեղծ օրակարգ է, որը նետվում է բանակի վերաբերյալ քննարկման դաշտ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, թե իր նախարար եղած ժամանակ սահմանը պաշտպանվում էր «բանկա-բութուլկեքով»:

«Նախ, իրենք մոռանում են, որ ես 2016 թվականից արդեն ՊՆ նախարար չեմ, 8 տարի անցել է: Ես այս հարցը մի քանի անգամ պարզաբանել եմ. Ինժեներական արգելափակոցները լինում են պայթյունային եւ ոչ ականապայթյունային: Պայթյունային արգելափակոցները ականներն են, ոչ պայթյունայինները ինժեներական բոլոր մնացած միջոցներն են՝ խրամատներ, խրամուղիները, հակատանկային փոսերը, եւ իհարկե, լարային արգելափակոցները: Աշխարհում այսօր ամենահագեցված պաշտպանության բնագծերում էլ, որքան էլ հագեցված լինեն տեսադիտարկման ցերեկային ու գիշերային սարքերով, այնուամենայնիվ լարային արգելափակոցները կան: Եթե լարային արգելափակոցները պարտադիր են, այդ լարերի վրա պահածոների տուփերը վնա՞ս են, թե ոչ: Իհարկե օգուտ են:

Բայց սկսած 2010 թվականից առաջնագիծը հագեցվել է տեսադիտարկման գիշերային եւ ցերեկային սարքերով: Բայց այդ սարքերը ամբողջությամբ չեն կարողանում մեր կտրկտված դիրքերի դասավորության մեջ ամբողջությամբ փակել: Բաց տեղեր են մնում, եւ դա լրացնում են լարային արգելափակոցները,  տարբեր անակնկալները, ձեռքի տակ եղած միջոցներով նոր միջոցները:

Այդ մասին խոսացողները պարզապես հենց այնպես օդում կրակում են, անպիտան քարոզչության են վերածում այսօրվա բանակի պատրաստությունը: Իրենք ավելի լավ է ասեն, թե այս ընթացքում քանի՞ զորավարժություն են անցկացրել բանակում»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ