News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հաջորդ շաբաթ եռօրյա այցով կայցելի Թուրքիա, հայտնում է Գերմանիայի նախագահի մամուլի ծառայությունը։

«Թուրքիան Գերմանիայի համար կարևոր գործընկեր է տարածաշրջանում, ՆԱՏՕ-ում և G20-ում»,- հայտարարել է Գերմանիայի նախագահի աշխատակազմը՝ հավելելով, որ այցը կհամընկնի նաեւ երկու երկրների միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 100-ամյակի հետ։

Հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 22-24-ին կայանալիք այցի ընթացքում Շտայնմայերը քաղաքական բանակցություններ կանցկացնի, ինչպես նաև հանդիպումներ կունենա քաղաքացիական հասարակության և գործարար կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Ապրիլի 24-ին Անկարայում նախատեսվում է Շտայնմայերի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները, կարծիքներ փոխանակելու տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ