News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը Հայաստանի ամերիկյան համալսարանին 990 հազար դրամ է փոխանցել՝ իր 5 աշխատակիցների անգլերենը բարելավելու համար։ Գնման պայմանագրից տեղեկացանք, որ ուսուցումն իրականացվելու է անհատական ձեւով, քաղաքապետարանի շենքում։ Տեւելու է 9 շաբաթ՝ շաբաթը 3 օր, 2 ժամ։ Փորձեցինք ճշտել, թե ովքեր են այդ աշխատակիցները, ինչու են համայնքի միջոցների հաշվին անգլերեն սովորում։

«Քանի որ մենք շատ միջազգային ծրագրեր ունենք, այդ թվում՝ բնապահպանական, ներդրումային, քաղաքաշինական եւ այլն, հիմնականում պայմանագրերի, տարբեր  հանդիպումների կամ գործուղումների ընթացքում, որպեսզի մենք առանձին թարգմանիչներ չվարձենք, որպեսզի այդ պայմանագրերը թարգմանեն, կամ բանակցություններ վարվեն, հիմնականում այն մարդիկ, որոնք այդ հարցերով զբաղվում են, իրենց համար է այս վերապատրաստումը»,- ասաց  խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նույն տրամաբանությամբ, կարող էին ասել՝ քանի որ քաղաքապետարանում աշխատելը ծանր է, համայնքի հաշվին մարզիչ ենք վարձելու եւ դիետոլոգ, որ նրանց հետ պարապի, մարզի, քաշին հետեւից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Շողակաթ» հեռուստաընկերությում եկեղեցական, կղերական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ
«Շողակաթ» հեռուստաընկերություն կա. դա ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում այն…
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Հայաստանում 2018թ. իշխանության հանձնում է տեղի ունեցել. քաղաքագետ
2018-ին Հայաստանում իշխանության հանձնում է կատարվել...
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
Ինչպես հայտնի է, 2024թ. ապրիլի 24-ին՝ «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ...
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Նախ՝ այն ժամանակ աճի նման բարձր ցուցանիշները մեծապես պայմանավորված էին աշխարհաքաղաքական...
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զեկույցում անդրադարձ կա նաեւ ԱԺ Մարդու իրավունքների...
Ամենաշատ