News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել անժամկետ գործողության օրինագծին, որը թույլ կտա նախագահին կոշտ պատժամիջոցներ կիրառել Իրանի տնտեսության դեմ։ Քվեարկությունը երեքշաբթի հեռարձակել է C-SPAN հեռուստաալիքը։

Օրինագծին կողմ է արտահայտվել 407 օրենսդիր, դեմ՝ 16-ը, այժմ փաստաթուղթը կանցնի ԱՄՆ Կոնգրեսի Սենատի քննարկմանը։

2023 թվականի մայիսին առաջարկված օրինագիծը անժամկետ ​​կդարձնի 1996 թվականի Իրանի նկատմամբ պատժամիջոցների մասին օրենքը (ISA), որի ժամկետը լրանում է 2026 թվականին: ISA-ն, որը պետք է անընդհատ երկարաձգվի Կոնգրեսի կողմից, թույլ է տալիս ԱՄՆ գործադիր իշխանությանը պատժամիջոցներ կիրառել մասնավորապես Իրանի էներգետիկ ոլորտի նկատմամբ, որպեսզի կանխի միջուկային զենք ստեղծելու նրա ջանքերը:

Ժամանակի ընթացքում նախագահի լիազորություններն ընդլայնվեցին՝ ներառելով Իրանի արդյունաբերության այլ ոլորտների վրա սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը: Նախկինում ևս օրենքը զգալիորեն երկարաձգելու փորձեր են եղել, սակայն դա չի հաստատվել օրենսդիր մարմնի երկու պալատների կողմից:

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը նաև պաշտպանել է այն օրինագիծը, որը լրացուցիչ սահմանափակումներ կմտցնի Իրան ամերիկյան ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման և վերաարտահանման համար, որոնք կարող են օգտագործվել Թեհրանի կողմից հրթիռներ  և անօդաչուներ ստեղծելիս: Բացի այդ, Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել այն նախաձեռնությանը, որը նախագահից պահանջում է կանոններ մտցնել, որոնք կկանխեն Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմում մարդասիրական բացառությունների կիրառումը «միջազգային ահաբեկչությանը կամ զանգվածային ոչնչացման զենքերի տարածմանն աջակցելու» նպատակով:  



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ