News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ապրիլի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այդ օրը երեկոյան Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր 56-ամյա Արթուր Ադամյանը դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժին և հայտնել, որ նույն օրը, դատական նիստի ավարտին, ժամը 17։30-ի սահմաններում ամբաստանյալ՝ Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Արմեն Ս․-ն լկտի վարքագիծ է դրսևորել, դահլիճում գտնվող մասնակիցների ներկայությամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել, իր հասցեին հայհոյանքներ է հնչեցրել, ապա սպառնալիքներ տվել իր և իր ընտանիքի անդամների հասցեին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Արթուր Ա․-ն հայտնել է նաև, որ այդ ամենից հետո կարգադրիչների և ուղեկցող դասակի ոստիկանների միջոցով Արմեն Ս․-ն հեռացվել է դատական նիստերի դահլիճից, որից հետո գտնվելով համապատասխան խցում շարունակել է տալ բարձրաձայն հայհոյանքներ իր և իր ընտանիքի անդամների հասցեին, շուրջ 10-20 րոպե խանգարել է մեկ այլ դատական նիստի ընթացքը, որից հետո կատարել ինքնավնասում:

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի…
Լոնդոնում տղամարդը թրով հարձակվել է անցորդների վրա
Մի քանի մարդ վիրավորվել է...
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Մինչ մարդիկ քննարկում էին, որ իրեն ցած նետած քաղաքացին մահացել է...
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 29-ի ժամը 19.41-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման…
Մերձմոսկվայում այրվում է պլաստիկե խողովակների 2 հազար քառակուսի մետր տարածքով պահեստը
Մոսկվայի մարզի Ռամենսկի քաղաքային օկրուգում պլաստիկե խողովակների պահեստ է այրվում...
Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ
Վեց մարդ մահացել է, տուժել է մեկ հոգի մզկիթի վրա հարձակման պատճառով...
Ամենաշատ