News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Ապրիլի 17-ին ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությունը։

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննական գործընթացին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ատեստավորման հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Բարձրաստիճան սպաները հիմնականում հաջողությամբ են խոցել թիրախները և գրանցել բարձր արդյունքներ:

Տպել
Ամենաշատ