News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ոստիկաններն են օգնել, որ Սամվել Վարդանյանին ծեծեն, ձևական հեռացել են մեքենայից շղթայակապված անձին թողել են անօգնական վիճակում։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Այստեղ 2-րդ կարծիք չի կարող լինել քանի դեռ ծանրակշիռ ապացույցներով այլ բան չի հիմնավորվել։ Սա նախապես կազմակերպված է եղել, և ոստիկանների ներգրավվում է կազմակերպված եղել, և գալիս է շատ ավելի բարձր տեղերից։ Եթե նայենք այդ օրվա բոլոր իրադարձությունները՝ քաղաքական ուժի կողմից իրավապահ մարմինների ուղղորդումները, բռնության սպառնալիքները, այդ սպառնալքիների տիրաժավորումը կտեսնենք՝ դա ուղղված է վախի մթնոլորտ սերմանելու, որ որևէ անձ հանրային վայրում այլևս չհամարձակվի պարսավանքի, քննադատության կամ որևէ տեսակի դիսկոմֆորտ առաջացնել իրենց քաղաքական թիմի անդամների մոտ»,- ասաց նա։

Խուդոյանի խոսքով՝ իրավական տեսանկյունից արարքը ծանր հանցագործություն է կազմակերպված խմբի կողմից, անձին խոշտանգել են, ոստիկաններ են մասնակից եղել դեպքին, դա առանձնապես ծանր հանցագործութուն է և նախատեսում է մինչև 12 տարի ազատազարկում։

Հիշեցնենք, որ նախօրեին հանրային տրանսպորտում միջադեպ էր եղել քաղաքացի Սամվել Վարդանյանի և ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև։ Վարդանյանը պատգամավորին անվանել էր «հակահայ վիժվածք», ինչից հետո, ըստ հրապարակված տեսանյութի, Հակոբ Ասլանյանը հարվածում է երիտասարդին, թեև վերջինս հերքում է, որ խփել է՝ պնդելով, թե իբրև հրում էր պարզապես։

Միջադեպից հետո Վարդանյանը ձերբակալվել է։ Ավելի ուշ նրա փաստաբանները տեղեկություն են հրապարակել, թե Սամվել Վարդանյանին երեկ ՔԿ-ից ՁՊՎ տանելու ճանապարհին դաժանաբար խոշտանգել են։

Տպել
Ամենաշատ