News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հանրապետության տարածքում ապրիլի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին աստիճանաբար կբարձրանա՝ 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 5-7 աստիճանով։

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երևան քաղաքում ապրիլի 17-ի ցերեկը, 18-ին, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-ին և 22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19 +21, վաղը ցերեկը՝ +26 +28։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +2 +7, ցերեկը՝ +19+24,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +3 +7, ցերեկը՝ +19 +22,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝+8 +10, ցերեկը՝ +23 +26,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2 +6, ցերեկը՝ +18 +21,

Լոռիում գիշերը՝ +4 +9, ցերեկը՝ +24 +27,

Տավուշում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +25 +29,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2 +6, ցերեկը՝ +18 +21,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+9 +12, ցերեկը՝ +23 +27,

Արարատում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +27 +29,

Արմավիրում գիշերը՝ +8 +10, ցերեկը՝ +27 +29,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3 +6, ցերեկը՝ +17 +20,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+9 +11, ցերեկը՝ +26+29,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +11 +13, ցերեկը՝ +29 +31,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +23 +25։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է
Մայիսի 1-ին Հայաստանի առանձին վայրերում օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ...
Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր...
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 30-ին հանրապետության որոշ վայրերում սպասվում են անձրեւներ...
Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ...
Առնվազն երկու մարդ Օկլահոմայում տորնադոյի զոհ է դարձել. կան վիրավորներ
Նահանգապետ Քևին Սթիթը կիրակի արտակարգ դրություն է հայտարարել 12 շրջանում․․․
Բանգլադեշում, չնայած արտառոց շոգի մասին նախազգուշացումներին, վերաբացվել են դպրոցները
Ըստ օդերևութաբան Մոհամմադ Աբուլ Քալամ Մալիքի, Բանգլադեշը նման ուժեղ շոգ չի տեսել 1948 թվականից ի վեր
Ամենաշատ