News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում   հայտնաբերվել է դեղորայքի անօրինական տեղափոխման նոր դեպք:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ օրերս մաքսային կետ-բաժին է  ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային հսկողության գոտում  Վ.Ն.-ն մաքսային ծառայողին ասել է, որ  մեքենայում  հայտարարագրման ենթակա ապրանքներ չկան:  Սակայն տեսազննման ժամանակ նկատելի է դարձել,  որ վարորդի կողքի ուղևորի հատակը սովորականից բարձր է: Զննության արդյունքում պարզվել է, որ տրանսպորտային միջոցի գորգի տակ առկա են թաքցված դեղամիջոցներ։ Հետագա հսկողություն իրականացնելու նպատակով մեքենան ուղեկցվել է խորը զննման անգար։ Արդյունքում,   ավտոմեքենայի  դռների պաստառների տակից, հետևի նստատեղի տակ հատուկ հարմարեցված թաքստոցից, բեռնախցիկի ձախ կողային պաստառի տակից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված տարբեր տեսակի դեղամիջոցներ, ներարկիչներ և դեղերի դատարկ տուփեր`  ցուցումների հետ միասին, որոնց ընդհանուր քաշը կազմել է 67 կգ։ Փաստի առթիվ ՀՀ ՊԵԿ ԱՄՎ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի մաքսային ծառայողների կողմից կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի…
Լոնդոնում տղամարդը թրով հարձակվել է անցորդների վրա
Մի քանի մարդ վիրավորվել է...
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Մինչ մարդիկ քննարկում էին, որ իրեն ցած նետած քաղաքացին մահացել է...
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 29-ի ժամը 19.41-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման…
Մերձմոսկվայում այրվում է պլաստիկե խողովակների 2 հազար քառակուսի մետր տարածքով պահեստը
Մոսկվայի մարզի Ռամենսկի քաղաքային օկրուգում պլաստիկե խողովակների պահեստ է այրվում...
Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ
Վեց մարդ մահացել է, տուժել է մեկ հոգի մզկիթի վրա հարձակման պատճառով...
Ամենաշատ