News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից համագյուղացու տուն ներխուժելու,  93-ամյա տանտիրուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, նրա սպանության,  ինչպես նաև վերջինիս բնակարանից կատարված գողության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՔԿ-ից:

Այսպես․  2023 թվականի դեկտեմբերի 1-ին Ստեփանավանի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել այն մասին, որ կանչով Ագարակի բնակչուհու տուն մեկնած շտապօգնության խումբը, վերջինիս գտել է անկողնում մահացած վիճակում, գլխին՝  արյան հետքերով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարված վարութային և ապացուցողական միջոցառումների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ տարեց կնոջ առերևույթ սպանությունը կատարել է վերջինիս համագյուղացին՝  նրա տուն ներխուժելու հանգամանքը թաքցնելու նպատակով։

Մասնավորապես, 24-ամյա երիտասարդը 2023թ․ նոյեմբերի 30-ին՝  ժամը 23:30-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, այցելել է նախկին ընկերուհու տուն ու թակել լուսամուտը։

Սակայն, տեսնելով, որ տանտերերն իրեն նկատել են, վազելով հասել է հարևանությամբ գտնվող տուն, կոտրել պատուհանի ապակին ու, խախտելով 93-ամյա կնոջ բնակարանի անձեռնմխելիությունը՝ պատուհանով ապօրինի մուտք է գործել նրա բնակարան:

Այնտեղ գտնվելու ընթացքում երիտասարդը մտել է տանտիրուհու  ննջասենյակ, որտեղ էլ կինն իրեն նկատել է, ինչից հետո  իր կողմից նրա բնակարան ապօրինի մուտք գործելը թաքցնելու նպատակով, կնոջը կյանքից զրկելու դիտավորությամբ, բռունցքով բազմաթիվ հարվածներ է հասցրել տարեց կնոջ գլխի և դեմքի շրջաններին՝ նրան պատճառելով մահացու վնասվածքներ։

Բացի այդ, իր կողմից հասցված վնասվածքների հետևանքով անօգնական վիճակում գտնվող կնոջ կամքն անտեսելով, երիտասարդը նախքան նրա մահանալը, վերջինիս  նկատմամբ կատարել  է սեռական բնույթի բռնի գործողություններ։ Այնուհետև, գողացել է  տանտիրուհուն պատկանող երկու բջջային հեռախոսներն ու  հեռացել:

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա Ագարակի 24-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով․  207-րդ հոդվածի 1-ին մասով,  155-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, 198-րդ հոդվածի 1-ին մասով և 254-րդ հոդվածի 1-ին մասով։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, նրա վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Մեղադրանք առաջադրված չէ․․․
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի…
Լոնդոնում տղամարդը թրով հարձակվել է անցորդների վրա
Մի քանի մարդ վիրավորվել է...
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Մինչ մարդիկ քննարկում էին, որ իրեն ցած նետած քաղաքացին մահացել է...
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 29-ի ժամը 19.41-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման…
Մերձմոսկվայում այրվում է պլաստիկե խողովակների 2 հազար քառակուսի մետր տարածքով պահեստը
Մոսկվայի մարզի Ռամենսկի քաղաքային օկրուգում պլաստիկե խողովակների պահեստ է այրվում...
Ամենաշատ