News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հանդիպել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամների հետ։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ Եղիազար Վարդանյանն ընդգծել է, որ որպես կոմիտեի առանցքային գործընկեր՝ կարևորում է ասոցիացիայի հետ համագործակցության խորացումը՝ ոլորտային հարցերի վերհանման և արդյունավետ լուծումների մշակման առումով։

«Առաջարկում եմ համատեղ աշխատել՝ հրատապ խնդիրների շրջանակը որոշելու և օր առաջ լուծելու ուղղությամբ՝ զուգահեռաբար մշակելով ոլորտի բարեփոխման հետագա քայլերը։ Մեր ցանկությունն ու վճռական մոտեցումն է՝ ապահովել բնագավառի բնականոն զարգացման հնարավորությունը՝ վերացնելով խոչընդոտները, միաժամանակ գնահատելով հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները»,-վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը։

Կառուցապատողները շնորհակալություն են հայտնել Եղիազար Վարդանյանին պատրաստակամության և ոլորտի դերակատարների հետ երկխոսությունը գործնական հարթակում պահելու համար։ «Ծանոթ լինելով դեռևս որպես Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Ձեր մոտեցմանը՝ գիտական միտքը ծառայեցնել պրակտիկ գործունեությանը՝ լիահույս ենք, որ կոմիտեի հետ մինչ այս ձևավորված բարձր մակարդակի գործընկերությունը նոր լիցք կստանա։ Ասոցիացիան պատրաստ է համագործակցել ոլորտի մարտահրավերների հաղթահարման գործում»,-նշել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։

Ուրվագծելով հիմնական առաջնահերթությունները՝ կոմիտեի նախագահն առանձնացրել է հողամասի նպատակային նշանակության փոփոխության գործընթացի թվայնացումը, համալիր փորձաքննության կազմակերպման ձևի և բովանդակության վերանայումն ու հստակեցումը, ինչպես նաև քաղաքաշինական թվային կադաստրի ձևավորումը, որոնց առաջիկայում ձեռնամուխ է լինելու կոմիտեն։ Նա նշել է, որ բարեփոխումներն ամբողջ ծավալով իրականացնելիս անհրաժեշտ կլինի փոփոխություններ կատարել քաղաքաշինական գործընթացները կարգավորող իրավական ակտերում։

Հանդիպման ընթացքում, ի թիվս մի շարք կարևոր հարցերի, դիտարկվել է նաև կառուցապատողների հնարավոր ներգրավումը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի կազմակերպման շրջանակում բնակելի ավանի ստեղծմանը, ինչպես նաև քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տներով ապահովելու գաղափարը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ինչպես ստանալ հարկ վճարողի հաշվառման համար հայտարարագրման հարթակի միջոցով․ հաճախ տրվող հարցեր
Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար, սոցիալական ծախս…
Ամենաշատ