News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Բոլոր բռնապետներին ու բռնապետիկներին թվում է, թե դա իրենց հետ չի պատահի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:

Նա նաեւ նշել է. «Իրենց թվում է, թե իրենք հավերժն են, հավերժ է իշխանությունն ու հավերժ է իրենց անպատժելիությունը:

Բռնապետներն ու բռնապետիկները հակված են այլասերման, քանզի բացարձակ իշխանությունը նրանց այլասերում է բացարձակ ձևով:

Որպես կանոն բռնապետներ ու բռնապետիկներ դառնում են վախկոտ ու մարդատյաց մարդիկ, որոնք թաքնվում են ոստիկանական մահակի հետևում:

Մեկ այլ կանոնն էլ կա. բոլոր բռնապետներն ու բռնապետիկները շատ վատ են ավարտում իրենց քաղաքական կարիերան: Տարբերն են նրանց վերջաբանները զուտ ձևական առումով: Բովանդակությունը՝ «գնդակահարության պատ» է հիշեցնում:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ