News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ֆրանկոֆոն ուսանողները հանդիպել են ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ԵՊՀ-ից:

Հանդիպման շրջանակում դեսպանը հանդես է եկել դասախոսությամբ, այնուհետև ամփոփվել են Երևանի պետական համալսարանի և SPFA ֆրանսիական կազմակերպության գործակցությամբ կազմակերպված էսսեների մրցույթի արդյունքները:

Էսսեների մրցույթի առաջին կարգի մրցանակակիր, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի առաջին կուրսի ուսանող Նարե Հարությունյանը իր էսսեում ներկայացրել է երևակայական մի աշխարհ՝ ընթերցողին հրավիրելով փոքրիկ ճամփորդության՝ մարդկանց սրտեր «այցելելու», նրանց ցանկություններին ու ձգտումներին ծանոթանալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ