News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելու շուրջ։

«Ազատության» տրամադրության տակ են դիվանագիտական փաստաթղթեր, որոնք վկայում են՝ Եվրամիությունը նախատեսում է Երևանին 10 միլիոն եվրո հատկացնել, որը պետք է ծախսվի 30 ամսվա ընթացքում։

Գումարը, ըստ փաստաթղթի, պետք է տրամադրվի մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար, որը կներառի նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։

«Այս աջակցության նպատակն է նպաստել, որ Հայաստանի զինված ուժերը բարձրացնեն դիմադրողականությունն ու կայունության հաստատմանն ուղղված կարողությունները, և դրանով իսկ առավել լավ պաշտպանեն խաղաղ բնակչությանը՝ ճգնաժամերի և արտակարգ պատահարների ժամանակ», - ասված է փաստաթղթում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էստոնիայի դեսպանը Գորիսում միացել է ԵՄ դիտորդական առաքելության պարեկային խմբին
Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը շնորհակալություն է հայտնել դեսպանին...
Եթե հանկարծ ԵՄ-ն ասի՝ դուք վաղն արթնանում եք ԵՄ անդամ, Հայաստանի տնտեսությունը կոչնչանա. Արամ Մանուկյան
Անլուրջ է եւ թիթիզություն է անել հանրաքվե՝ ԵՄ անդամակցության հարցով...
ԵՄ-ի հետ վիզային ռեժիմը չի լինելու. ժողովրդին պատրանքներով են կերակրում. Արամ Մանուկյան
ԱՄՆ-ն մեզ օգնել է անկախության առաջին տարիներին տասնապատիկ, հարյուրապատիկ ավելի շատ, քան հիմա է...
ԵՄ որոշումները նշանակալի առաջընթաց են ԵՄ-ՀՀ հարաբերություններում. Կիպրոսի ԱԳՆ
Կիպրոսը կշարունակի աշխատել ԵՄ գործընկերների հետ՝ միտված Հայաստանի հետ...
Հունաստանի ԱԳ նախարարությունը պատմական է համարել ՀՀ վերաբերյալ ԵՄ-ի որոշումը
Հունաստանը ողջունում է ԵՄ-ի պատմական որոշումը՝ Հայաստանին օգնություն...
Լեհաստանը բացառել է Ուկրաինայի անդամակցումը ԵՄ-ին՝ մինչև Կիևը չընդունի Վոլինի ջարդերի համար իր մեղքը
Ուկրաինան հիշում է պատմությունը և պատրաստ է երկխոսության, սակայն Վարշավան Վոլինի ջարդերի հարցում պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերի...
Ամենաշատ