News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Բրյուսելում Եվրոպական պաշտպանական արդյունաբերության համաժողովում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի ելույթը ընդհատել է պաղեստինամետ ակտիվիստը, որը դահլիճից բղավել է՝ նրան մեղադրելով Իսրայելին աջակցելու և պաղեստինցիների ցեղասպանության համար:

«Դուք աջակցել եք Իսրայելին, աջակցել եք ցեղասպանությանը, երեխաների արյունը ձեր ձեռքերին է։ Ազատություն Պաղեստինին»,- դահլիճից բղավել է անհայտ անձը։

Ֆոն դեր Լայենը լարված ժպիտով բեմում կանգնած սպասել է, մինչև որ անվտանգության աշխատակիցներն օրինախախտին դուրս հանեն: Այնուհետև իր ելույթում նա նկարագրել է Իսրայելի դեմ հրթիռային հարձակումը՝ Եվրամիության համար օրինակ համարելով Իսրայելի՝ իր տարածքի հակաօդային պաշտպանության ապահովումը։

Ֆոն դեր Լայենը հորդորել է ավելացնել ռազմական ներդրումները, ընդլայնել և արագացնել զենքի արտադրությունը Եվրոպայում և ԵՄ երկրներին կրկին առաջարկել է պաշտպանական արդյունաբերությունը փոխանցել Եվրահանձնաժողովի վերահսկողությանը դրա արդյունավետությունը բարձրացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ