News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Լուրերը, որ Բաքուն համաձայնել է Իրանի դեմ հարձակումների համար 3 ռազմակայան տրամադրել, պատահական չեն։ Այս մասին գրել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Իրանական «Մասաֆ» ուղեղային կենտրոնի ղեկավար, Իրանի Իսլամական հեղափոխության պահապնների կորպուսին մոտ կանգնած վերլուծաբան Ալի-Աքբար Ռայեֆիփուրը X-ի (նախկին Թվիթեր) միջոցով գրառում է կատարել այն մասին, որ Իսրայելի բարեկամ Բաքվի բարբարոսական վարչախումբը համաձայնել է Իրանի դեմ օդային հարձակումների համար «ազատ աշխարհին» տրամադրել այս պետության հետ սահմանին մոտ գտնվող երեք ռազմակայան։

Ըստ ամենայնի, դրանից առնվազն մեկը բռնազավթված Արցախի Հանրապետության Վարանդայի օդանավակայանն է։

Եթե նույնիսկ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ապա նման քարոզչական հոսքի ապահովումն իրանցի ոչ անհայտ վերլուծաբանի կողմից չի կարող պատահական համարվել և լուրջ զգուշացում է արհեստածին Ադրբեջանին։

Ուշագրավ է նաև, որ գրառմանը կցված է այսբերգի նկար, քանի որ, ըստ Վիկիլիքսի  մի հրապարակման, Ադրբեջան-Իսրայել հարաբերություններն այնքան խորն են, որ դրանց երևացող հատվածը միայն «այսբերգի գագաթն» է»,- գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ