News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հարավային Ուելսի Մոնմութշիր քաղաքում՝ բրիտանական զենք արտադրող BAE Systems ընկերության խոշորագույն գործարանում ապրիլի 17-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել։

Ըստ  BBC-ի՝ Հարավային Ուելսի հրշեջ-փրկարարական ծառայությունը հայտնել է, որ դեպքի վայր են կանչվել փրկարարներն ու բժիշկները, տուժածներ չկան։

BAE Systems-ը հայտնել է, որ պայթյունից հետո ուժեղացրել է գործարանի անվտանգությանն ուղղված միջոցառումները և վստահեցրել, որ գործարանի մերձակայքի բնակիչներին վտանգ չի սպառնում: Ընկերության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ միջադեպի ստույգ պատճառները պարզվում են:

BAE Systems գործարանը կառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ բրիտանական նավատորմի կարիքներն ապահովելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ