News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսանյութ է հրապարակել Տավուշի գյուղեր իր այսօրվա այցից։

Նա իր խոսքում, մասնավորապես, նշել է․

«Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբարես հանուն քո հայրենիքի, հանուն քո երկրի։ Քո հարգանքն էլ զոհաբարես, անունդ, երեխեքիդ հոգեկան վիճակն էլ, ընտանիքիդ հանդարտությունն էլ զոհաբերես, ծնողներիդ բարի հիշատակն էլ զոհաբերես, պապիդ բարի հիշատակն էլ զոհաբերես, բայց պիտի իմանաս՝ ինչի համար ես անում․ ես գիտեմ, թե ինչի համար եմ անում, ես անում եմ, որ այս Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ պետություն»։

Նշենք, որ Փաշինյանն այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ է գնում Ոսկեպար։ Նախորդ հանդիպումը ոսկեպարցիների հետ  հարթ չի անցել։ Հանդիպման թեման եղել է Տավուշի 4 բնակավայրերն Ադրբեջանին հանձնելը, ինչին ոսկեպարցիները դեմ են արտահայտվել։ Փաշինյանը գյուղացիներին ասել է, որ այդ գյուղերը պետք է հանձնվեն, հակառակ դեպքում պատերազմ է սկսվելու։

Այսօրվա հանդիպումից, սակայն, ոսկեպարցիները այդքան էլ դժգոհ չեն մնացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ