News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Սոբոլևը նշել է, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում անտեղի է դարձել։

«Հայաստանը հրաժարվեց Ղարաբաղից: Մենք որոշ պայմանավորվածությունների հիման վրա էինք այնտեղ խաղաղապահներ պահպանելու։ Քանի որ Հայաստանը նման որոշում ընդունեց, ռուսական ուժերի հետագա ներկայությունն անտեղի դարձավ»,- ըստ Газета-ի՝ ասել է Սոբոլևը:

Նա ընդգծել է, թե իր համար անհասկանալի է Երևանի այդ քայլը։ «Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների հեռանալուն, դա ճիշտ որոշում է»,- նշել է Սոբոլևը՝ շեշտելով, որ եթե Հայաստանը չի ուզում, Ռուսաստանը հո չի՞ «զոռելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ