News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մսամթերքի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 1995թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2․55 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման, 1 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման և 3 մլրդ դրամի ներդրում գործարանի կառուցման համար։

Ներկայումս առկա է 426 աշխատատեղ՝ 207 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 526-ի՝ 257 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2․55 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 382․5 մլն դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սոխը ի՞նչ արժի օրինակ, իսկ սխտորը տեղակա՞ն է. Փաշինյանը գյուղմթերքի վաճառողների հետ է զրուցել
Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 784 մլն դրամ...
Սուբվենցիոն ծրագրով վերանորոգվել է մանկապարտեզը.Փաշինյանը Այգեշատում է
Աշխատանքների ընդհանուր արժեքը 51 մլն դրամ է, որից 35 մլն դրամը հատկացվել է…
Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Թադեւոս Ավետիսյան
Հարկահավաքման ցածր կատարողականի հետևանքով արձանագրվում են պետական բյուջեի ծախսերի էական թերակատարումներ…
«1000 հեկտար վարելահողից 600-ը պարա՞պ է. Այսպիսի բան չպետք է լինի». Փաշինյան (վիդեո)
Հիմա էս գազամուղը ձեզ համա՞ր են կառուցում…
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 26-ին, կազմել է...
Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովման ծրագրի շրջանակում առկա է մեծ դիմելիություն. ԱՍՀՆ
Ծրագրի շրջանակում գործընկեր բանկերում ընդունվել և ուսումնասիրման փուլում են ևս շուրջ 255 հայտեր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ