News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Իրավունքի և արդարության կենտրոն  «Թաթոյան»  հիմնադրամն  զեկույց է հրապարակել «Փաստահավաք աշխատանքներ Հայաստանի Տավուշի մարզում» թեմայով։

«Հայաստանի Տավուշի մարզի համայնքների և ճանապարհների հետ կապված փաստերը ներառված են զեկույցում։

Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ Կառավարության հայտարարած, այսպես կոչված, դելիմիտացիայի կամ սահմանազատման գործընթացը հեռանկարում լրջորեն խախտում է մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը, հատկապես դրանով հակասում է միջազգայնորեն հաստատված էությանը»,- գրում է Արման Թաթոյանը։

Ուսումնասիրություններ  են  իրականացվել Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Այգեհովիտ, Բերքաբեր, Սևքար, Կիրանց, Աճարկուտ, Ոսկեպար, Բաղանիս գյուղերի և ճանապարհների հատվածներում։ 

«Կիրանց գյուղի  հատվածում կառավարության  հայտարարած՝  սահմանային լուծումների  հետևանքով Ադրբեջանին պետք է անցնի Մ‐4 Իջևան‐ՀՀ  պետական սահման միջպետական  նշանակության ավտոճանապարհի Կիրանց  գյուղի անմիջական հարևանությամբ գտնվող կամուրջը՝ շուրջ 600 մ ճանապարհահատվածի հետ միասին։

Բացի  այն, որ վտանգվում է միջպետական մայրուղու հետագա շահագործումը, Կիրանցի  բնակելի  տները հայտնվում են հենց շփման գծի մեջ։  Անգամ ոչ զինված տեսանելիության  պայմաններում  մարդկանց տները լինելու են ադրբեջանական զինված թիրախի ներքո։ Կիրանցի արոտավայրերը, այգիները, այլ հողեր ևս անցնելու են  Ադրբեջանին,  իսկ  գյուղը  նեղ  թերակղզու  նմանությամբ  գրեթե  ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով։

Այս հատվածում ադրբեջանական զորքերի դիտարկման կամ թիրախի ներքո  է հայտնվելու  նաև  Աճարկուտ գյուղը, ինչպես նաև դեպի գյուղ տանող  ճանապարհը, գյուղի այգիներ և այլն։

Այնուհետև, Կիրանցից դեպի Ոսկեպար գյուղ միջպետական ճանապարհի հատվածը՝ մինչև գյուղ հասնելը չորս տեղից սեպաձև ելուստներով հատում է վիճելի սահմանները։ Այսինքն՝ այդ հատվածներն անցնելու են ադրբեջանական վերահսկողության ներքո։

Ոսկեպարի հատվածում  խնդիրը միայն ներկայում գործող ճանապահով չի սահմանափակվելու։ Այս հատվածով են անցնում Հայաստանի համար ռազմավարական և կենսական նշանակության գազատարը, ինտերնետ կապի մալուխները և այլն։

Խմելու և ոռոգման ջրի ակնունքները նույնպես հայտնեվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո։

Այս աշխարհագրական բարդ լեռնային հատվածում Ոսկեպար գյուղն Իջևան համայնքը

Նոյեմբերյանին կապող կամուրջի նշանակություն ունի։

Ոսկեպար գյուղը գրեթե երեք կողմից սահմանային ու հետևաբար՝ արգելափակվելու է։ Գյուղի  որոշ  հատվածներում նույնիսկ վիճելի սահմանով կամ սահմանից դուրս են անցնում որոշ բնակելի տներ ու անգամ տների մասեր են հայտնվելու ադրբեջանական վերահսկողությն ներքո։

Ոսկեպարի սահմանային փոփոխությունները լուրջ սպառնալիք են ստեղծելու Հայաստանի  այդ  ամբողջ տարածաշրջանի բնակչության համար։  Վտանգվելու  է միջպետական նշանակության ճամապարհն առհասարակ»,- նշված է զեկույցում։

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանն ու Լուիս Բոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ կովկասյան բանակցությունների...
Ալիեւը գովել է Միջին միջանցքը Ռահմոնի հետ հանդիպմանը
Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքը գնալով ավելի ու ավելի պահանջված է դառնում եվրոպական...
Զախարովա. Մենք հանձնառու ենք շարունակել համագործակցությունը «3+3» հարթակի միջոցով, որը ներառում է Հայաստանը
Մենք մեծ ներուժ ենք տեսնում Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների միջև տարածաշրջանային...
Երկրի սահմանները գծել են Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր հայրերը. պատգամավոր
Սահմանները գծել են Լեռնային Ղարաբաղի համար մղվող պայքարի շրջանում...
Միակողմանի զիջումը սահմանազատում չի կարելի որակել. ո՞վ է ասում, որ չեմ պայքարում. Օնիկ Գասպարյան
Միանշանակ համաձայն չեմ նրա հետ, ինչը կատարվում է եւ գտնում են, որ…
Զարմանում եմ, որ Արևմուտքը ողջունում է սահմանազատումը, առանց հանրաքվեի գյուղեր են հանձնում. Սփյուռքահայ
Ես հոգեւորը ստացել եմ Միջին Արեւելքում, իսկ ժողովրդավարությունը՝ Եվրոպայում...
Ամենաշատ