News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը մասնավորեցնելու մասին որոշում կայացրեց: Խոսքը Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին գյուղի Գործարանային փողոց թիվ 4հասցեում գտնվող 1106.68 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների (պահեստ՝ 968.86 քմ, պահակատուն՝ 17.95 քմ, լուսարձակ՝ 21.7 քմ և պարիսպ՝ 98.17 քմ), դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.95 հա մակերեսով հողամասի, ջրագծի և տրանսֆորմատորի մասին է: Այն, որպես մեկ գույքային միավոր, կմասնավորեցվի դասական աճուրդով։

Նշված գույքը հանդիսանում է լուծարված «Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ-ի որպես լուծարումից հետո մնացած գույք։

2023 թվականի փետրվարի 21-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է  83,100.0 հազար դրամ, որից՝ անշարժ գույքինը՝ 82,300.0 հազար դրամ:

Նշված գույքային միավորը 4 անգամ ներկայացվել է դասական աճուրդով մասնավորեցման, բայց բոլոր 4 աճուրդները չեն կայացել՝ հայտ չլինելու պատճառով։

Առաջարկվել է «Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ-ի լուծարումից հետո մնացած գույքը կրկին աճուրդային եղանակով ներկայացնել մասնավորեցման՝ մեկնարկային գին սահմանելով գնահատված արժեքի 80 տոկոսը՝ 66,480.0 հազար դրամ:

Նախագծի համաձայն՝ աճուրդում առաջարկած գնի 70 տոկոսն ուղղվելու է ՀՀ պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ինչպես ստանալ հարկ վճարողի հաշվառման համար հայտարարագրման հարթակի միջոցով․ հաճախ տրվող հարցեր
Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար, սոցիալական ծախս…
Ամենաշատ